Category Archives: ՈՒսումնական նյութեր

<<Գրադարանում>>

Գրադարանում

(մաս երկրորդ)

Վիլյամ Սարոյան

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում,

երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։ – Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ

կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե

ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ

դիտեցեք գրքերը։ – Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։

Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

– Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի

պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց

գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը

կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ

է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց

ձեռքում, հետո բացեց։ – Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց

տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է,

բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ

կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե

ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։

Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր,

մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր

են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում

էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս,

մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան

գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում

էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ ես կարծում, ինչ  կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:Ես կասկածում եմ,որ շատ գիտելիքներ կունենամ:

2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:Տղաները դարակից տեսան մի գեղեցիկ աղջիկ:

3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:Որոհետև կարծում էր, որ մի բան էր սովորել:

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:Իմ դասարանում չկան Յուլիսիսի նման մարդ:

Present Simple and Present Continuous

They are cooking soup.

..Are they not cooking soup.

..the are not cooking soup

She likes dansing.

..She not likes dansing .

..Does she like dancing.

l am cleaning my room.

..l not cleaning my room.

..Am l cleabing my room.

My mom makes cakes.

Does my mom make cakes.

My mom doesent make cakes.

..Tom not jask play football every day.

…Do Tom and jask play footdall ever day.

Tom and jask dond

Զատկական հանելուկի

Այն ի՞նչն է, ի՞նչը գարնանեն նշում գույնավոր ձվեր են ներկում գնում ենք եկեղեցի:Կարմիր գինի ենք խմում ձուկ ենք ուտում:Գուշակիր ինչ տոնն է:🐣🐤🐥

Այց Թատրոն Շոկոլադե գործարանը

Բարև ձեզ ես Էլինա Գևորգյանն եմ:Ես կպատմեմ թե ինչպես եմ անցկացրել թատրոն Շոկոլադե գործարանը:Ինձ շատ դուր եկավ:Ես երթուղայնում նստեցի Եվայի կողքը ճանապարհը միքիչ երկար էր:Եվ հասանք թատրոնը:Այնտեղ կաիյն մի տղա և պապիկ ,տղայի հայրիկը և մայրիկը:Եվ իրենք շատ էիյն ուզում գնալ շոկոլադե գործարանը:Մեկ էլ մեր կողքիծ եկավ մի մարդ և մեզ բարևում էր:Եվ ասաց

-Ես նայեմ շոկոլադի գործարանի նամակի աշղատողի գրածը:Ու ես լսեցի ինչ պետք է անել,որ գնան շոկոլադե գործարանը:Պետք է ոսկեգույն տոմս գթնել բայց հինգ հատ,որ կարողանան գնալ:Եվ ասաց այդ մարդը,որ մի հատ աղջիկ է գթել այդ ոսկեգույն տոմսը:

-Ես իմ հայրիկի վրա այնպես ասացի,որ իմ համար այդ տոմսը գթնի:

Հետո եկավ մի մեծ տղա նա էլ է գթել այդ տոմսը:Նա մեն մենակ գնաց խանութ մի շոկոլադ գնեց և տեսավ,որ մեջը այդ տոմսն էր:Եվ եկավ մի փոքրիկ աղջիկ և իր մայրիկի հետ:Նա շատ արագ էր խոսում,որ ոչ ոք չի հասկանա ինչ է ասում:Եվ նորից եկավ տղա ու ասում էր,որ ինքը մյանքամիծ տոմսը գթավ:Եվ մնաց միայն այդ տղան որը շատ էր ուզում իր ընտանիքի հետ գնալ շոկոլադե գործարանը:Մի օր իր հայրիկը տվեց այդ տղային փող որ գնի շոկոլադ,որ գոնե ընգնի իր վերջին տոմսը:Եվ եկավ տղան բացեց շոկոլադը տեսավ որ այնտեղ կա ոսկեգույն տոմսը:Եվ բոլորը գնացին շոկոլադե գործարան:Այնտեղ շատ քաղցրավենիքներ կաիյն և այն քաղցրավենիքներից,որը ոչ ոք չի տեսել:Եվ բոլորը կերան այդ քաղցրավենիքներից որը շատ լավն է բայց կաիյն նաև վատ քաղցրավենիք:Բայց մենակ լավ քաղցրավենիքները կերավ բարի տղան բոլորը գնացին և մնաց տղան իր պապիկի հետ և ասաց շոկոլադի աշղատողը

-Ավելի լավ է,որ դու իմ հետ մնաս ընտանիքիդ հետ չլինես:

-Չե ես ուզում եմ իմ ընտանիքի հետ:Ասաց տղան:Մեկ էլ դռները փակվեցին ես տեսա այդ տղայի ընտանիքին և այդպես ներկայացումը ավառտվեց:Ինձ շատ դուր եկավ այդ ներկայացումը ես ձեզ շատ խորհուրդ կտամ որ դուք գաք դիտեք այս հրաշալի ներկայացումը:

Գրադարանում

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային

գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր

լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները

պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային

ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ

դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ

էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում

էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի

մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս

հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը

հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին

գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝

գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր

եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին

ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

– Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ

կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և

մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ

հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ

ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

– Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

– Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։

– Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։

– Բոլորը,- ասաց Լայոնելը։

– Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն

չորս գիրք կարելի է վերցնել։

– Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։

– Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։

– Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։- Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի

ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել.

բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

– Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։

– Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։

– Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։

– Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

– Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։

– Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ

ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:: Լուռ մնալ,չվազել,ճիշտ վարվել,եջերը խնամնքով վերաբերվել:

2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։

1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:Ծեր գրադարանավարուհին շատ բարի էր:

2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:Իմ կարծիքով գրքերը նրա համար են,որ մարդը շատ գիտելիք ունենա:

3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:Իմ համար կարդալը շատ կարևոր է:Որոհետև,որ մարդը կարդալ չիմանա ինքը չի կարող գիրք կարդալ:Կամ տարբեր հարձեր որը ուզում է չի հասկանա ինչ է գրված:

4. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:Գրքերն մարդկանց, նոր բաներ սովորեցնելու համար են:

5. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:Ես կարաջարկեմ,որ իմ ընկերները կարդան Մաթիլդա գիրքը և Շոկոլադի ճանապարը և Մեծ բարի հսկան:

PRESENT SIMPLE Պարզ Ներկա

We go many interesting placec.

Aren plays football.

I read books.

DO-Հոգնակի

DOES-Եզակի

We go to school.

Do we go to school ?.

We do not (=don`t)go to school.

Tom plays the piano.

Does Tom play the piano ?.

Tom does not (= doesn`t) play the piano.

Lment my friends at school.

Do l meet my friends at school ?.

Ldon`t meet my friends at school.

«Ի՞նչ կլիներ, որ Զատկի ձուն խոսեր»

Մի օր, վաղ առավոտյան, երբ տան բոլոր մարդիկ դեռ քնած էին, սեղանի վրա դրված կարմիր ձուն հանկարծ շշնջաց․
— Էհ, ինչու՞ են ինձ ամեն տարի ներկում, Զարդարում, բայց հետո՝ կոտրում

Սկզբում ոչ ոք չլսեց նրան։ Բայց քիչ անց կողքի կապույտ ու դեղին ձուն էլ միացան խոսակցությանը․
— Գուցե դա վատ չէ,— ասաց դեղինը,— մարդիկ մեզ կիսում են, որ միասին ուտեն։ Դա մի տեսակ ուրախություն է։
— Բայց ես կուզեի մի օր էլ ապրել առանց կոտրվելու,— տխուր պատասխանեց կարմիրը։

Հենց այդ պահին փոքրիկ աղջիկը՝ Նելլին, մտավ խոհանոց։ Նա կանգ առավ, քանի որ հստակ լսեց ձայներ։
— Ո՞վ է խոսում,— շշնջաց նա։

— Մենք ենք,— պատասխանեց կարմիր ձուն,— Զատկի ձվերը։ Մի վախեցիր։

Նելլին զարմացավ, բայց չվախեցավ։ Նա մոտեցավ ու մեղմորեն վերցրեց ձուն։
— Ես ձեզ չեմ կոտրի,— ասաց նա,— ես ուզում եմ, որ դուք շարունակեք ապրել։

Ձվերը լռեցին մի պահ, հետո կապույտը իր ձայնով ասաց․
— Բայց եթե մեզ երբեք չկոտրեն, մեր իմաստը կկորի։ Մենք Զատկի խորհրդանիշն ենք՝ նոր կյանքի, վերածննդի։ Երբ մեզ կիսում են, մարդիկ հիշում են, որ կյանքը շարունակվում է։

Նելին երկար մտածեց։ Հետո ժպտաց։
— Լավ, բայց ես ձեզ կկոտրեմ սիրով,— ասաց նա,— ոչ թե պարզապես ուտելու համար, այլ հիշելու, թե ինչ եք նշանակում։

Եվ այդ օրվանից, ասում են, Զատկի ձվերը այլևս չէին տխրում։
Քանի որ գիտեին՝ եթե մարդիկ լսեն— մի աղջիկի պես—նրանք կհասկանան, որ ամեն գույնի տակ մի պատմություն կա, և ամեն կոտրվածքի մեջ մի նոր սկիզբ։

Տեղեկություն Զատկի տոնի մասին

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբրայերեն՝ פסח‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց:Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

<<Բոլոր հրաշալի սխալները>>

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

– Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում,

10

որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

– Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:Որոհետև նրանք չէին կռվում և շատ բարի էիյն:

2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:Անպիսի սխալներ են լինում,որ մարդը չի հասկանում:Օրինակ շախմատը խաղում ես և մի քայլ սխալ ես անում:

3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:Լայոնել ուզում էր նրանց օգնել Քեբոտին:

4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։ ահ 5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես: ես իմ ծնողներին չի լսում:

5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Գարնանային արձակուրդներին իմ կարդացած գիրքը՝ Մաթիլդան

                    Մաթիլդան

Հեղինակ՝ Ռոալդ Դալ

Ես գարնանային արձակուրդներին սկսել եմ կարդալ Ռոալդ Դալի Մաթիլդան:Այն շատ հետաքրքիր գիրք է: Այդ գիրքն ինձ նվիրել է իմ սիրելի ուսուցչուհին՝ ընկեր Սրբուհին: Ես հիմա մի փոքր կպատմեմ իմ կարդացած հատվածից:

Մաթիլդան շատ էր սիրում գիրք կարդալ:Մաթիլդան ուներ փոքր ընտանիք:Այնտեղ ապրում էր մայրիկը,հայրիկը և իր եղբայրը:Մաթիլդայի ծնողները շատ չար էին և Մաթիլդային չեին սիրում :Մաթիլդան չէր սիրում հեռուստացույց դիտել,նա ամբողջ օրը գիրք էր կարդում:Եվ այն էր զարմանալի,որ Մաթիլդան 5 տարեկան էր և կարողանում էր գիրք կարդալ:Մի օր Մաթիլդան իր բոլոր գրքերը  կարդաց և գնաց հայրիկի մոտ ու ասաց.

-Հայրի՛կ ,կարո՞ղ ես ինձ համար գիրք գնել:

-Ո՛չ ,_ասաց հայրիկը:

Եվ Մաթիլդան շատ տխրեց:Մի անգամ առավոտյան Մաթիլդայի ծնողները գնացին և Մաթիլդան մնաց տանը մենակ:Նա որոշեց միայնակ գնալ գրադարան և գիրք կարդալ:Գնաց և տեսավ գրադարանի աշխատողին:Նրա անունը տիկին Ֆելփս էր:

-Դու ո՞վ ես,_ասաց տիկին Փելփսն:

-Ես Մաթիլդան եմ:

-Ո՞ր գիրքն ես ուզում Մաթիլդա:

-Այս Ձեր մոտի գիրքը:

 Եվ Տիկին Ֆելփսն տվեց Մաթիլդային գիրքը:Մաթիլդան սկսեց կարդալ:Տիկին Փելփսն ասաց.

-Գիտե՞ս ,կարող ես նաև տանել տուն գիրքը :

-Չէ, չգիտեի ,բայց կտանեմ,_ասաց Մաթիլդան:Նա վերցրեց գիրքը և գնաց տուն:Դեռ ծնողները չէին եկել և Մաթիլդան հանգիստ կարդաց իր գիրքը:Մեկ էլ եկան ծնողները և նստեցին հեռուստացույց դիտելու:Ընթրիքի ժամը եկավ:Բոլորը նստած ծնկներին դրեցին իրենց ուտելիքները:Եվ Մաթիլդան ասաց:

-Կարո՞ղ եմ ձեր հետ նստել ճաշելու:

-Ո՛չ ,_ասացին ծնողները:Եվ Մաթիլդան գնաց մեն-մենակ նստիեց իր սենյակում ,որ հաց ուտի:Հետո բոլորը իրենց անկողիններում պառկեցին,որ քնեն:Իսկ Մաթիլդան մտածում էր,որ պետք է հայրիկին պատժի:

Եկավ առավոտը:Բոլորը գնացին աշխատանքի ,իսկ Մաթիլդան գնաց ննջասենյակ և հայրիկի գլխարկը վերցրեց, որ սոսնձի:Հայրիկը եկավ ,որ հագնի գլխարկը ու հանկարծ զգաց, որ ինչ-որ բան քսվեց գլխին:Հայրիկը ուզում էր հանել գլխարկը,որ իմանա ինչ է քսված,բայց չէր կարողանում :Հայրիկը կանչեց իր կնոջը և ասաց.

-Օգնիր ինձ հանել այս գլխարկը, չեմ կարողանում:

-Լավ,_ասաց կինը:

Քաշեց,բայց նա նույնպես չկարողացավ հանել գլխարկը:Եվ հայրիկն ասաց.

-Բա,որ  դուրս չի գալիս այս գլխարկը ,ինչպե՞ս եմ լողանալու ինչպե՞ս եմ քնելու:

-Մի ձև,ախր ինչու՞ ես այդ գլխարկը հագնում,_ասաց մայրիկը:

 Առավոտյան մայրիկը վերցրեց մկրատը, որ կտրի:Հայրիկը վախեցած նստել և սպասում էր:Վերջապես պոկվեց գլխարկը,բայց նաև մազերի կեսը :Հայրիկը գնաց նստեց բազմոցին: Մաթիլդան ասաց.

-Հայրի՛կ, դու կարող ես լվանալ մազերդ ,որ անցնի սոսինձը ,թե չէ  բոլորը կմտածեն,որ ոջիլ է:

-Ձայնդ կտրիր,_սաց հայրիկը:  

Շարունակությունը կգրեմ,երբ մնացածն էլ կարդամ :