
Կույրերի կարծիքը
Հովհաննես Թումանյան
Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
39
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։
Հարցեր և առաջադրանքներ
1. Առակը համառոտ պատմի՛ր:Կույրերը հանդիպել էիյն փղին բայց քանի որ մեկը մյուսին չեր լսում ու իր կարծինքը էր պնդում,այդպես ել չհասկացան որ փղին էիյն հանդիպել:
2. Ի՞նչ է սովորեցում առակը:Դիմացինին պետք չե պնդել քո կարծիքը:
3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:Ես խորհուրդ կտամ որ դուք ամեն մեկտ իր կարծիքը ունենա:
4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:Լինում էր մի մարդ :ՈՒ իր դիմացը լինում էր սիրամարգ ու այդ մարդը մտածում էր որ սիրամարգի ոտքը օձ էր,զարմացած նայում էր:Հետո եկավ եկրորդ մարդը ու ասաց ինչու ես մտածում որ դա օձ է, դա ոզնի է ու այդ եկրորդ մարդը ծիծաղում էր մյուս մարդու վրա:Հետո եկավ երրորդ մարդը ու նայում էր սիրամարգին ու մտածում էրոր սիրամարգի պոչը խոտ էր ու ամեն մեկը ծիծաղում էր ու կռվում
5. Շարունակի՛ր ըստ օրինակի.
Երկու – երկրորդ
Երեք –երրորդ
Ութ –ութերորդ
Չորս –չորորդ
Վեց –վեցերորդ
Յոթ –յոթերորդ
Մեկ –առաչին







